Սեբաստացու օրեր նախագիծ

Սեբաստացու օրեր նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբեր ամիս

Նախագծի նպատակը՝ ծանոթանալ Մ. Սեբաստացու կյանքին և ծավալած գործունեությանը

Նախագծի խնդիրներ`

Բանավոր խոսքի զարգացում, լսելու, լսածը վերապատմելու, նյութի վերաբերյալ հարցեր կազմելու, բանավիճելու, քննարկելու,  սեփական կարծիքը արտահայտելու կարողությունների զարգացում.

Նախագիծը սկսում ենք թթուդրիկի ծեսով:

Կազմում ենք ցուցակ ի՞նչ է հարկավոր, քանի՞ հատ կամ կիլոգրամ և գնում ենք գնումների: Նոյեմբերի 3-ին մեծով, փոքրով  դնում ենք մեր համով, հոտով թթուն:

Նախագծի ընթացք

  • Սեբաստացու կյանքի և ծավալած գործունեության մասին կրտսեր սեբաստացիների նախորդ տարիների լավագույն աշխատանքների դիտում, քննարկում
  • համացանցից, մեդիագրադարանից լրացուցիչ տեղեկությունների հավաքագրում, ծանոթացում, համեմատում
  • Ամփոփում ենք ռադիոխոսիկների ռադիոնյութերով և գովազդային հոլովակով

Ռադիոթողարկման բովանդակությունը`

  • Ես սեբաստացի եմ, որովհետև…
  • Ինչպես դարձա սեբաստացի…
  • Սեբաստացին պետք է լինի…
  • Ո՞վ է այսօրվա սեբաստացին
  • Կարող ես դու էլ դառնալ սեբաստացի , եթե…

Սեբաստացու օրեր` կրթահամալիրի տոն նախագիծը ամփոփում ենք ավանդական հարիսայի ծեսով, որի ընթացքում համտեսում ենք մեր համով հոտով թթուն:

Об авторе margarittamazyan

Ողջո՜ւյն Ես Մարգարիտ Թամազյանն եմ: Դասավանդում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանում: Անցել եմ մի շարք վերապատրաստումներ, ունեմ դաստիարակի և դասվարի որակավորում:Սիրում եմ ճամփորդել, լողալ, մարզվել, ինքնակրթվել:Այժմ ուսումնասիրում եմ մարդու հոգեբանությունը:Շնորհակալ եմ, որ այցելեցիք իմ բլոգ: Կարծում եմ հետաքրքրեց:
Запись опубликована в рубрике Սեբաստացու օրեր նախագիծ 2015-2016. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий